Եվրոպական Միության խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի չափով տրանշի տրամադրումը, ինչը մինչ օրս կատարված ամենախոշոր միանվագ վճարումն է։
Միջոցները կտրամադրվեն «Ուկրաինայի համար նախատեսված գործիքի» շրջանակներում, ընդ որում՝ 5 միլիարդ եվրոն կհատկացվի որպես վարկ։
«Սա ամենախոշոր միանվագ վճարումն է, որը երբևէ տրամադրվել է Ուկրաինային Եվրոպական միության կողմից՝ այս մեխանիզմի շրջանակներում»,- հայտնել է Բրյուսելը։
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կիեւը կատարել է ավելի քան 20 պայման՝ կապված դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև էներգետիկ և ֆինանսական ոլորտների հետ։