Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի կարգավորման ուղիները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները։ Այս մասին ասվում է նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրավիճակի կարգավորման ուղիները, որը հետևանք է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի»,- նշվում է հաղորդագրության մեջ։