Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Միխայիլ Պոլտորանինն է մահացել 86 տարեկանում․ հայտնել է նրա որդին՝ Կոնստանտինը։
«Հայրս մահացել է այսօր կեսօրին։ Նա որոշ ժամանակ ծանր հիվանդ էր»,- ասել է Կոնստանտին Պոլտորանինը։
Պոլտորանինն աշխատել է որպես թղթակից տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Պրավդա» թերթում։ Իր գործունեության ընթացքում նա եղել է «Մոսկովսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը, զբաղեցրել է մամուլի և զանգվածային լրատվամիջոցների նախարարի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի պաշտոնները։ Նա նաև ղեկավարել է Ռուսաստանի նախագահին առընթեր արխիվների հարցերով հատուկ հանձնաժողովը, եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Ռուսաստանի Դաշնության առաջին Պետական դումայի պատգամավոր։