Շաքիում կնոջը հրազենից վիրավորած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան

Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Նոյեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ իրականացվող նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը կազմված մեղադրական եզրակացության հետ միասին ներկայացվել են դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և կրակոցների հետևանքով տեղի ունեցած միջադեպի մասին։ Ադրբեջանի ԶՈւ անդամը մուտք է գործել բնակավայր, գիշերն անցկացրել տներից մեկում, այնուհետև կրակ է արձակել այդ տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։

Կրակոցի հետևանքով վիրավորում ստացած կինը կարողացել է դիմադրել զինծառայողին և դանակով հարվածել նրան։ Բժշկական օգնության են դիմել վիրավորված կնոջ երկու երեխաները։ Նրանք նույնպես բուժօգնության կարիք են ունեցել տեղի ունեցած միջադեպից հետո։

Leave a comment