Չնայած միջազգային կառույցների լռությանը՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ Էդուարդ Շարմազանով

Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» ֆորումին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը

Հարգելի գործընկերներ,

Մեր քննարկման թեման շոշափում է 21-րդ դարի ամենասուր մարտահրավերներից մեկը՝ ընտրական նեոգաղութատիրության գործիքների միջոցով ինքնիշխան պետությունների արտաքին կառավարման փորձերը։

Այս էքսպանսիայի գլխավոր թիրախներից մեկը ազգային ընտրական համակարգերն էին։ «Ժողովրդավարության զարգացման» կարգախոսների ներքո համաշխարհային կենտրոնները դե ֆակտո ընտրությունները վերածում են աշխարհաքաղաքական ճնշման և վերահսկվող ռեժիմների լեգիտիմացման գործիքի։

Ցավոք, որոշ վերազգային կազմակերպություններ և ինստիտուտներ մենաշնորհել են ընտրական գործընթացների «լեգիտիմության» կամ «ոչ լեգիտիմության» վերաբերյալ վճիռներ կայացնելու իրավունքը։

• Միջազգային առաքելությունների գնահատականները հաճախ ձևավորվում են ոչ թե օբյեկտիվ դիտարկման հիման վրա, այլ ելնելով կոնկրետ երկրի գործող իշխանությունների քաղաքական կոնյունկտուրայից և աշխարհաքաղաքական կողմնորոշումից:

• Եթե կառավարությունը պաշտպանում է ազգային շահերը, ընտրությունները հիմնականում հայտարարվում են «ոչ ժողովրդավարական»: Իսկ եթե իշխանությունը պատրաստ է հանուն արտաքին կուրատորների զոհաբերել ինքնիշխանությունը, ապա աչք են փակում ընտրական օրենսդրության կոպտագույն խախտումների վրա։

Հենց այդպես էլ տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում։

Նույնիսկ ընտրություններից առաջ արեւմտյան որոշ առաջնորդներ և կազմակերպություններ բացահայտ աջակցում էին իշխանական կուսակցությանը ՝ միջամտելով ինքնիշխան երկրի ներքին գործերին:

Թե խորհրդարանական ընտրություններից առաջ, թե հետո ՀՀԿ-ն հայտարարել է բազմաթիվ խախտումների մասին և հանդես եկել ընտրությունների խիստ քննադատությամբ:

Միջազգային կառույցներն աչք են փակում ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների և ձերբակալությունների վրա։

Ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն անցավ խորհրդարան, բայց մի քանի օր անց ԿԸՀ-ն չեղարկում է ընտրությունների արդյունքները երեք տեղամասերում, որից հետո ԲՀԿ-ին թույլ չտվեցին մտնել խորհրդարան։

Այս աղաղակող խախտումները տեղի են ունենում միջազգային կառույցների լիակատար լռության պայմաններում։

Արդեն մի քանի տարի է, ինչ ընդդիմադիր գործիչների դեմ այսպես կոչված քրեական գործեր են հարուցվում։

Օրինակ՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արդեն 7 «քրեական գործ» է հարուցվել և արգելվել է նրա ելքը երկրից։

Այսօր շատ ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են կալանքի տակ և տնային կալանքի տակ։

Երկար ժամանակ կալանքի տակ է, այսօր տնային կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, կալանքի տակ են խորհրդարանական ընդդիմության ղեկավարներն ու ԲՀԿ առաջնորդը, ինչպես նաև մի շարք այք ընդդիմադիր գործիչներ:

Նրանք բոլորը դասական քաղաքական բանտարկյալներ են։

Նրանց ազատության համար պայքարը պետք է լինի պայքար հանուն արդարության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment