https://arm.sputniknews.ru/20261115/skandalic-hetvo-nvidia-i-nakhkin-tnoren-huangy-ognum-e-gtnel-ir-iravahajvordin-109364624.html
Սկանդալից հետո Nvidia-ի նախկին տնօրեն Հուանգը օգնում է գտնել իր իրավահաջորդին
Սկանդալից հետո Nvidia-ի նախկին տնօրեն Հուանգը օգնում է գտնել իր իրավահաջորդին
Sputnik Արմենիա
«Nvidia»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններից Հուանգը հրաժարական է տվել՝ ոմն Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների… 15.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-15T16:25+0400
2026-11-15T16:25+0400
2026-11-15T16:27+0400
տնօրեն
ամն
չինաստան
nvidia
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109280957_0:135:1500:979_1920x0_80_0_0_e63cf1720a3eca72ffa889b33452d3dd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «Nvidia» տեխնոլոգիական ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալային պաշտոնանկությունից հետո մասնակցում է ընկերության նոր գլխավոր տնօրենի ընտրությանը։ Այս մասին հայտնում է «Washington Post» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:Նոյեմբերի 12-ին «Nvidia»-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական էր տվել՝ ոմն Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ սկանդալի ֆոնին, որն իբր աշխատել է Չինաստանի իշխանությունների համար: Չինաստանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել «Nvidia»-ի գործի համատեքստում «չինական լրտեսության» մասին պնդումները։Թերթը նշում է, որ Հուանգն ընկերությունն իրենից խիստ կախյալ է դարձրել. «Nvidia»-ում կառավարման համակարգն այնպես է կառուցված, որ աշխատակիցների մոտ 60 տոկոսն իր անմիջական ենթականերն են եղել, ուստի որոշումների գերակշիռ մասը կախված է եղել գլխավոր տնօրենից:Բացի այդ, տնօրենների խորհուրդը նախագահ չունի, իսկ Հուանգի երկու որդիները ընկերությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում:
ամն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0c/109280957_56:0:1389:1000_1920x0_80_0_0_0b1a1aaeb5aa15d99d82431c596a77a5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնօրեն, ամն, չինաստան, nvidia
տնօրեն, ամն, չինաստան, nvidia
16:25 15.11.2026 (Թարմացված է: 16:27 15.11.2026)
Բաժանորդագրվել
«Nvidia»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոններից Հուանգը հրաժարական է տվել՝ ոմն Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ սկանդալի ֆոնին, որն իբր աշխատել է Չինաստանի իշխանությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ամերիկյան «Nvidia» տեխնոլոգիական ընկերության նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալային պաշտոնանկությունից հետո մասնակցում է ընկերության նոր գլխավոր տնօրենի ընտրությանը։ Այս մասին հայտնում է «Washington Post» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նոյեմբերի 12-ին «Nvidia»-ի նախագահ և գլխավոր տնօրեն Հուանգը
հրաժարական էր տվել՝ ոմն Էլիս Հուանգի հետ նրա մտերիմ հարաբերությունների շուրջ սկանդալի ֆոնին, որն իբր աշխատել է Չինաստանի իշխանությունների համար: Չինաստանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել «Nvidia»-ի գործի համատեքստում «չինական լրտեսության» մասին պնդումները։
«Հուանգի անսպասելի հեռանալը «Nvidia» ընկերության առաջ բարդ խնդիր է դրել՝ գտնելու գլխավոր տնօրենի իրավահաջորդին, քանի որ նա երկար ժամանակ իրեն ներկայացրել է որպես անփոխարինելի ղեկավար։ Թեև Հուանգը փորձում է ուշադրություն չգրավել, նա մասնակցում է իրավահաջորդի ընտրության գործընթացին և կապ է հաստատել առնվազն մեկ թեկնածուի հետ», – ասվում է հրապարակման մեջ՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Թերթը նշում է, որ Հուանգն ընկերությունն իրենից խիստ կախյալ է դարձրել. «Nvidia»-ում կառավարման համակարգն այնպես է կառուցված, որ աշխատակիցների մոտ 60 տոկոսն իր անմիջական ենթականերն են եղել, ուստի որոշումների գերակշիռ մասը կախված է եղել գլխավոր տնօրենից:
Բացի այդ, տնօրենների խորհուրդը նախագահ չունի, իսկ Հուանգի երկու որդիները ընկերությունում բարձր պաշտոններ են զբաղեցնում: