Կոտայքի մարզում բերման էր ենթարկվել Նարեկ Նալբանդյանը, նրա մոտ զենք է հայտնաբերվել է․ Shamshyan.com

Ինչպես ավելի վաղ «Մեգանյուզ» լրատվամիջոցը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում բերման է ենթարկվել գործարար, «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն․ Նալբանդյանը եղել է «Range Rover» մակնիշի «888 RR 88» համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «Mercedes G» մակնիշի «652 61» համարանիշի ավտոմեքենայով։

Նշված ավտոմեքենաները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից տեղափոխվել են ՊԾ Կոտայքի  մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք՝ ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «գայի պլաշատկա»։ «Մեգանյուզի» բացառիկ տեղեկություններով Ն․ Նալբանդյանի մոտ հայտնաբերվել է Արցախի Հանրապետության նախագահներից մեկի կողմից որպես պարգև տրված զենք։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment