Նորատուս–Գավառ ճանապարհին անչափահասները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ և 1 տուժած

https://arm.sputniknews.ru/20261115/nvoratusgavar-tshanaparhin-anchapahasnery-vtari-en-entarkvel-ka-1-zvoh-ev-1-tuzhats-109362777.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/06/02/60553517_7:0:1431:1068_1920x0_80_0_0_97e6ea0dc0ab7b7ff22f72e367922972.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ավտովթար, ավտոմեքենա, գավառ, անչափահաս, զոհ, վիրավոր

ավտովթար, ավտոմեքենա, գավառ, անչափահաս, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Վթարը տեղի է ունեցել հարսանեկան արարողությունից հետո, մահացածը 15 տարեկան էր, իսկ տուժածը` 17։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս–Գավառ ճանապարհին անչափահասները վթարի են ենթարկվել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ մյուսը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի մասին հայազանգը ստացվել է նոյեմբերի 14-ին, ժամը 22։30-ի սահմաններում։
««Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս-Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ, սակայն ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,– գրում է կայքը։

Ըստ տեղեկությունների` մահացածը Գավառի բնակիչ 15-ամյա Ռաֆայել Բ.–ն է, իսկ տուժածը` 17-ամյա Դավիթ Բ.–ն։

Կայքը գրում է նաև, որ վթարի ենթարկվածները Գավառում հայտնի «Բայազետ հոլլ»–ում հարսանեկան արարողության էին մասնակցել։

Վթարի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունները, ինչպես նաև, թե ով է եղել մեքենայի ղեկին։

Leave a comment