Հայաստանն ընդգրկվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East պարբերականի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի 27 լավագույն ուղղությունների ցանկում։
Հրապարակման մեջ Հայաստանը ներկայացված է որպես Կովկասի լեռնային երկիր, որն առանձնանում է իր պատմական ժառանգությամբ, բնությամբ, լեռնային արահետներով և մշակութային առանձնահատկություններով։
Պարբերականն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՏրանսԿովկասյան արահետին (TCT) և Հայկական ազգային արահետին (ANT)՝ նշելով, որ 2027 թվականին դրանց հասանելիությունը զբոսաշրջիկների համար ավելի կդյուրանա՝ նոր քարտեզների, ցուցանակների և արշավային ծառայությունների զարգացման շնորհիվ։
Հրապարակման համաձայն՝ այս երթուղիները հնարավորություն կտան զբոսաշրջիկներին բացահայտել Հայաստանի վանքերը, լեռնային կիրճերը, անտառները, պատմական բնակավայրերն ու տեղական ավանդույթները։