Հայաստանը և Ռուսաստանը կընդլայնեն համագործակցությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնագիտական կապերի ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող հարցեր։


Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման 2027 թվականի միջոցառումների ծրագիրը»։

Leave a comment