19:19 14.11.2026 (Թարմացված է: 19:21 14.11.2026)
Բաժանորդագրվել
Վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ է Հայաստանի ներկայացուցիչ հաղթում այս մարզաձևում:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Տիգրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում:
Քիքբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (WAKO) հովանու ներքո անցկացվող մրցաշարում Հարությունյանը հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում: Եզրափակիչում նա հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին, իսկ մրցումների նախորդ փուլերում հաղթել Լեհաստանի, Վրաստանի և Իտալիայի մրցակիցներին:
Առաջնությունում Հարությունյանի ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի միակ մեդալն էր:
Բացի այդ, վերջին 15 տարվա ընթացքում սա այս մարզաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առաջին դեպքն է: