Փաշինյանը հանդիպում է ունեցել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ

Կամբոջա այցի ճանապարհին Նյու Դելիում ունեցած կարճատև կանգառի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու դրանց ինտենսիվ բնույթը՝ միաժամանակ կարևորելով փոխշահավետ կապերի հետևողական զարգացումը:

Նիկոլ Փաշինյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

ՀՀ կառավարություն

Leave a comment