Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց

«Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի նոր՝ թուրքական քաղաքական հասցեի, եթե կուզեք՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նա շարունակել է. «Պատահական չէ, որ Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանը ամուր պահում է սրտի հատվածում՝ կոստյումի ձախ ծոցագրպանում:

Բանանն արդեն գործել է ազդեցություն. Երևանը Փաշինյանի շուրթերից հնչում է «Էրևան», վաղը կդառնա «Իրևան»»։ 

Փաշինյանը օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ Թուրքիայի Անթալիա քաղաքից հեռանալիս՝ բանանը դնում է կոստյումի ծոցագրպանը և  տունում Դուբլին։ Մյուս տեսանյութերում ցույց է տալիս, որ բանակը Դուբլինից բերում է Հայաստան, իսկ այսօր էլ տարնում է Կամբոջա։ 

Leave a comment