«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության՝ Պարոնյան փողոցում տեղակայված կենտրոնական գրասենյակի վրայից հանվել է կուսակցության ցուցանակը։ Այս փաստը Պռոշյան փողոցով անցնող քաղաքացիներն են նկատել եւ տպավորություն ստացել, որ «Հայրենիքը» լուծարվում է:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում, առողջական խնդիրներով պայմանավորված, Արթուր Վանեցյանն ակտիվ կուսակցական գործունեություն չի ծավալում, նրանք չմասնակցեցին անգամ խորհրդարանական ընտրություններին, թեպետ Արթիկում շաբաթներ առաջ «Հայրենիքը» մասնակցում էր ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության անդամները, սակայն, հերքեցին «Հայրենիքի» փակման մասին կասկածները:

Արսեն Բաբայանն ասաց, որ գրասենյակի տարածքի հետ կապված խնդիրներ կան, այդ պատճառով է ցուցանակը հանվել: Իրենք վարձակալական հիմունքներով են այդ շենքում, ազատում են միայն այն հատվածը, որտեղ ցուցանակն էր, եւ վստահեցրեց, որ կուսակցությունն ակտիվ գործունեություն է ծավալում, հավաքներ, նիստեր է անցկացնում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment