https://arm.sputniknews.ru/20261114/erkrvord-angam-nujn-nakhagitsn-en-tsakhum-sarhat-petrvosjany-hasceneri-reestri-masin-109283890.html
Երկրորդ անգամ նույն նախագիծն են «ծախում». Սարհատ Պետրոսյանը՝ հասցեների ռեեստրի մասին
Երկրորդ անգամ նույն նախագիծն են «ծախում». Սարհատ Պետրոսյանը՝ հասցեների ռեեստրի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության ընդունած որոշման արդյունքում բազմաթիվ հասցեներ կվերանայվեն ու կփոփոխվեն։ 14.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-14T09:56+0400
2026-11-14T09:56+0400
2026-11-14T09:56+0400
հայաստան
սարհատ պետրոսյան
ռեեստր
հհ կառավարություն
կադաստրի կոմիտե
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/10/101048975_0:0:1601:901_1920x0_80_0_0_15dbc6eddc1f213914e48552e361aa5b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը որպես նորություն ներկայացրեց հասցեների կենտրոնական ռեեստրի ներդրման նախաձեռնությունը, մինչդեռ դեռևս 2019 թվականին ընդունվել էր նույնաբովանդակ որոշում, մշակվել էր մեթոդաբանություն, և պետբյուջեից հատկացվել էր համապատասխան ֆինանսավորում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։Գործադիր մարմինը նոյեմբերի 12-ին ընդունեց հասցեների կենտրոնական ռեեստրի ներդրման մասին որոշում, որի արդյունքում բազմաթիվ հասցեներ կվերանայվեն ու կփոփոխվեն։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նիստի ժամանակ նշեց, որ այս ռեեստրի բացակայության պատճառով, օրինակ, տաքսի ծառայությունները կամ այլ մատակարարներ ստիպված են եղել ստեղծել իրենց ռեեստրը, որը հաճախակի թարմացումներ չի ունենում։Պետրոսյանի խոսքով՝ 2019 թվականին, երբ ինքն էր ղեկավարում կադաստրի կոմիտեն, ընդունվեց որոշում, որով ճիշտ նույն խնդիրներն էին դրված թե՛ շտապօգնության, թե՛ զբոսաշրջության, թե՛ քարտեզագրական համակարգային տվյալներ տրամադրելու համար։ Նախատեսվում էր ծրագիրն ավարտել մինչև 2021 թվականը։Նրա դիտարկմամբ՝ կառավարության նիստի ժամանակ ելույթ ունեցած պաշտոնյաները մասնակցել են նաև 2019 թվականի նիստին ու նախարարական կոմիտեի քննարկումներին, երբ ընդունվում էր այդ նույն հասցեների ինտեգրացված կոնցեպտը։«Հիմա տպավորություն է, որ այդ նույն նախագիծը, կոպիտ ասած, հիմա նորից ծախում են մեզ վրա, թե բա` սա նորություն է։ Այնպես չէ, որ շատ բարձր կարծիք ունեմ Հայաստանում պետական կառավարման մասին, բայց այսքան մանկամտություն ես իրոք վաղուց չէի լսել»,– նշեց նա։Անդրադառնալով շտապօգնության աշխատանքը հեշտացնելու և մայրաքաղաքի բակային ուղեփակոցների խնդիրը լուծելու թեմային՝ ճարտարապետը նշեց, որ տեսականորեն շատ ճիշտ բաներ են ասում ներկա պաշտոնյաները, սակայն յոթ տարի առաջ ընդունված որոշումը չկատարած կառավարության նկատմամբ վստահություն այլևս չկա։ Պետրոսյանի խոսքով` այսօր ով որտեղ ուզում ուղեփակոց է դնում, և դրա պատճառով շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը չեն կարողանում մոտենալ, սակայն պետական համակարգից այս հարցերով զրո արձագանք է։«Ես, իհարկե, չեմ կարծում, որ դա կադաստրի կոմիտեի գործառույթն է, որ ուղեփակոցներով զբաղվի. համայնքները պետք է դա շուտ անեին, իսկ պետությունը պետք է ուղղակի օգներ նրանց այդ խնդիրների լուծման հարցում, մինչդեռ հիմա էլ նոր լծակներ են փորձում ներդնել համայնքներին ճնշելու համար»,– ասաց Պետրոսյանը։Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը, մասնավորապես, կտրուկ դեմ արտահայտվեց կառավարության նիստում քննարկված հասցեների ցուցանակները մեկ ստանդարտի բերելու գաղափարին։ Նրա խոսքով՝ կարելի է սահմանել ընդհանուր չափանիշներ, բայց ոչ մեկ միասնական ստանդարտ, քանի որ հատկապես Երևանում այսօր կա սիրողական վերաբերմունք` ով ինչ տառատեսակ ուզում, օգտագործում է։«Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր թաղամաս ունի իր տրամաբանությունն ու ոճը. պետք չէ ողջ հանրապետությունը նույն ստանդարտների բերել։ Հերիք է` կառավարությունը քիթը խոթի համայնքային գործառույթների մեջ. ցուցանակների հարցը համայնքային 100%–անոց գործառույթ է, պարզապես տվյալների ռեգիստրը պետք է լինի կենտրոնացված։ Վերջին 6–7 տարիներին կառավարությունը, համայնքներին հարվածելով, խոշորացնելով, ֆունկցիաները վերցնելով, տպավորություն է թողնում, որ ավտորիտար համակարգով ընդհանրապես ուշադրություն չի դարձնում տեղական ժողովրդավարությանը»,– ընդգծեց Պետրոսյանը։Խոսելով պետական կառավարման համակարգի արդյունավետության մասին՝ ճարտարապետը նշեց, որ այն ուղղված է կարճաժամկետ քաղաքական խնդիրներ լուծելուն ու աշխատանքի տպավորություն թողնելուն, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում մարդկանց կյանքը բարելավելուն։«Եթե իրապես ցանկություն լինի պրոֆեսիոնալ ձևով իրականացնելու ծրագիրը, ապա շատ արագ բոլոր հասցեները կարելի է ուղղել, որովհետև մասնավոր ընկերությունների, օրինակ` տաքսի ծառայությունների կամ մատակարարների մոտ էլ այդ տվյալները կան հավաքագրված»,– ասաց նա։Պետրոսյանը եզրափակեց` իր պաշտոնավարման օրոք մշակված ծրագրով նախատեսվում էր ամբողջ Հայաստանում հասցեավորման միասնական համակարգը ներդնել ընդամենը երկու–երեք տարվա ընթացքում, և այսօր էլ խնդիրը հնարավոր է արագ լուծել՝ առանց հերթական ձախողման, եթե պետական մարմինները ցուցաբերեն բավարար կամք ու հետևողականություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/10/101048975_18:0:1442:1068_1920x0_80_0_0_22b29427fa41f7d0d10590b8a99cabdc.jpg.webp
հայաստան, սարհատ պետրոսյան, ռեեստր, հհ կառավարություն, կադաստրի կոմիտե
հայաստան, սարհատ պետրոսյան, ռեեստր, հհ կառավարություն, կադաստրի կոմիտե
ՀՀ կառավարության ընդունած որոշման արդյունքում բազմաթիվ հասցեներ կվերանայվեն ու կփոփոխվեն։
Պետրոսյանի խոսքով՝ 2019 թվականին, երբ ինքն էր ղեկավարում կադաստրի կոմիտեն, ընդունվեց որոշում, որով ճիշտ նույն խնդիրներն էին դրված թե՛ շտապօգնության, թե՛ զբոսաշրջության, թե՛ քարտեզագրական համակարգային տվյալներ տրամադրելու համար։ Նախատեսվում էր ծրագիրն ավարտել մինչև 2021 թվականը։
«Ես ինքս մասնակցել եմ 2019–2020 թվականների բյուջեի հաստատմանը, գոնե կադաստրի մասով ֆինանսավորում եղել է այս ծրագրերն իրականացնելու համար, բայց չեմ հասկանում` ինչի վրա են ծախսել այդ գումարները, եթե հիմա նորից բերել են այդ նույն նախագիծը։ Այս տարիների ընթացքում այդ փողերը, ռեսուրսը, ժամանակը ծախսվել է, ու ոչինչ չի իրականացվել։ Հիմա ո՞վ է դրա պատասխանատուն»,– հարց բարձրացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը։
Նրա դիտարկմամբ՝ կառավարության նիստի ժամանակ ելույթ ունեցած պաշտոնյաները մասնակցել են նաև 2019 թվականի նիստին ու նախարարական կոմիտեի քննարկումներին, երբ ընդունվում էր այդ նույն հասցեների ինտեգրացված կոնցեպտը։
«Հիմա տպավորություն է, որ այդ նույն նախագիծը, կոպիտ ասած, հիմա նորից ծախում են մեզ վրա, թե բա` սա նորություն է։ Այնպես չէ, որ շատ բարձր կարծիք ունեմ Հայաստանում պետական կառավարման մասին, բայց այսքան մանկամտություն ես իրոք վաղուց չէի լսել»,– նշեց նա։
Անդրադառնալով շտապօգնության աշխատանքը հեշտացնելու և մայրաքաղաքի բակային ուղեփակոցների խնդիրը լուծելու թեմային՝ ճարտարապետը նշեց, որ տեսականորեն շատ ճիշտ բաներ են ասում ներկա պաշտոնյաները, սակայն յոթ տարի առաջ ընդունված որոշումը չկատարած կառավարության նկատմամբ վստահություն այլևս չկա։ Պետրոսյանի խոսքով` այսօր ով որտեղ ուզում ուղեփակոց է դնում, և դրա պատճառով շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը չեն կարողանում մոտենալ, սակայն պետական համակարգից այս հարցերով զրո արձագանք է։
«Ես, իհարկե, չեմ կարծում, որ դա կադաստրի կոմիտեի գործառույթն է, որ ուղեփակոցներով զբաղվի. համայնքները պետք է դա շուտ անեին, իսկ պետությունը պետք է ուղղակի օգներ նրանց այդ խնդիրների լուծման հարցում, մինչդեռ հիմա էլ նոր լծակներ են փորձում ներդնել համայնքներին ճնշելու համար»,– ասաց Պետրոսյանը։
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը, մասնավորապես, կտրուկ դեմ արտահայտվեց կառավարության նիստում քննարկված հասցեների ցուցանակները մեկ ստանդարտի բերելու գաղափարին։ Նրա խոսքով՝ կարելի է սահմանել ընդհանուր չափանիշներ, բայց ոչ մեկ միասնական ստանդարտ, քանի որ հատկապես Երևանում այսօր կա սիրողական վերաբերմունք` ով ինչ տառատեսակ ուզում, օգտագործում է։
«Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր թաղամաս ունի իր տրամաբանությունն ու ոճը. պետք չէ ողջ հանրապետությունը նույն ստանդարտների բերել։ Հերիք է` կառավարությունը քիթը խոթի համայնքային գործառույթների մեջ. ցուցանակների հարցը համայնքային 100%–անոց գործառույթ է, պարզապես տվյալների ռեգիստրը պետք է լինի կենտրոնացված։ Վերջին 6–7 տարիներին կառավարությունը, համայնքներին հարվածելով, խոշորացնելով, ֆունկցիաները վերցնելով, տպավորություն է թողնում, որ ավտորիտար համակարգով ընդհանրապես ուշադրություն չի դարձնում տեղական ժողովրդավարությանը»,– ընդգծեց Պետրոսյանը։
Խոսելով պետական կառավարման համակարգի արդյունավետության մասին՝ ճարտարապետը նշեց, որ այն ուղղված է կարճաժամկետ քաղաքական խնդիրներ լուծելուն ու աշխատանքի տպավորություն թողնելուն, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում մարդկանց կյանքը բարելավելուն։
«Եթե իրապես ցանկություն լինի պրոֆեսիոնալ ձևով իրականացնելու ծրագիրը, ապա շատ արագ բոլոր հասցեները կարելի է ուղղել, որովհետև մասնավոր ընկերությունների, օրինակ` տաքսի ծառայությունների կամ մատակարարների մոտ էլ այդ տվյալները կան հավաքագրված»,– ասաց նա։
Պետրոսյանը եզրափակեց` իր պաշտոնավարման օրոք մշակված ծրագրով նախատեսվում էր ամբողջ Հայաստանում հասցեավորման միասնական համակարգը ներդնել ընդամենը երկու–երեք տարվա ընթացքում, և այսօր էլ խնդիրը հնարավոր է արագ լուծել՝ առանց հերթական ձախողման, եթե պետական մարմինները ցուցաբերեն բավարար կամք ու հետևողականություն։