Նիկոլ Փաշինյանը Դուբլինում հայտարարել է, որ առաջիկա դեկտեմբեր ամսին նախատեսում է երեք աշխատանքային այց կատարել Ռուսաստանի Դաշնություն՝ երկկողմ բանակցություններ անցկացնելու նպատակով։
Այս մասին Փաշինյանը նշել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։
«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։