https://arm.sputniknews.ru/20261113/ukrainakan-ev-iranakan-hakamartutjunneri-sertatshman-vtangy-verlutsum-e-qaghaqagety-109311617.html
Ուկրաինական և իրանական հակամարտությունների սերտաճման վտանգը. վերլուծում է քաղաքագետը
Ուկրաինական և իրանական հակամարտությունների սերտաճման վտանգը. վերլուծում է քաղաքագետը
Sputnik Արմենիա
Վլադիմիր Կիրեևը միանգամայն իրական է համարում այն վտանգավոր հեռանկարը, որ ուկրաինական և իրանական հակամարտությունները կարող են մեկ ամբողջություն դառնալ։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T22:51+0400
2026-11-13T22:51+0400
2026-11-13T22:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
ամն
եվրամիություն
հայաստան
հեղինակներ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0e/95825137_0:25:1500:869_1920x0_80_0_0_d2466ea3b1f96b7cb6feef2343e93b91.jpg.webp
Ե՛վ Ուկրաինան, և՛ Իրանը հավաքական Արևմուտքի հետ կոշտ դիմակայության տարածքներ են, ուստի եվրասիական բոլոր խոշոր խաղացողներին ամենևին չի գոհացնում լոկալ հաշտեցումն առանձին վերցրած որևէ հարթակում, քանի որ այս հակամարտությունները նոր աշխարհակարգի համար ընթացող համաշխարհային պայքարի հետևանք են։Եվրոպայի տնտեսաքաղաքական ռազմավարությունն աղետալի էԱյսօր մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը սրընթաց կորցնում է իր արդյունաբերական ներուժը, բախվում է միգրանտների ներհոսքի և ամեն գնով փորձում է «թեժ պատերազմ» հրահրել Ռուսաստանի դեմ։ Դեռ ավելին՝ արագորեն առճակատման մեջ է մտնում Իրանի, Հնդկաստանի, ամբողջ աշխարհի հետ։ Արդեն իսկ էքզիստենցիալ դիմակայության մեջ է նույնիսկ իր հեգեմոնի, դաշնակցի ու գործընկերոջ՝ Ամերիկայի հետ։ Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Sputnik Արմենիայի եթերում այսպես է մեկնաբանում Եվրոպայում կատարվող գործընթացները։Եվ այս առումով ամբողջ Եվրոպան, որն ընտրել է վտանգավոր տնտեսական և քաղաքական ռազմավարություն, ամենևին էլ գրավիչ չէ։ «Սակայն տասնամյակներ շարունակ այդ տարածաշրջանի ծայրամասում գտնված երկրների՝ ոչ վաղ անցյալում (շուրջ 20-30 տարի առաջ) ձևավորված էլիտաների գիտակցության մեջ, այնուամենայնիվ, արմատացել է ոչ ռացիոնալ մի համոզմունք, թե Եվրոպան մի նախագիծ է, որտեղ լինելը շատ է ցանկալի»,– նշում է փորձագետը։Հենց այդ պատճառով և՛ Մոլդովան, և՛ Չեռնոգորիան, և՛ Ուկրաինան, և՛ մնացած բոլոր երկրները ամեն գնով փորձում են «տեղավորվել» այդ նախագծում։ Մյուս կողմից կան երկրներ, որոնք ունեն բավական ռացիոնալ և սթափ մոտեցում, օրինակ` Իսլանդիան, որը մերժել է ԵՄ-ին անդամակցելու առաջարկը և հետ կանչել իր հայտը։ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ից: Շվեյցարիան, սկանդինավյան երկրները թեև բարեկամական հարաբերություններ ունեն Եվրամիության հետ, սակայն կտրականապես հրաժարվում են անդամակցել դրա կառույցներին։ Այսօր Եվրոպայում հսկայական թվով քաղաքական ուժեր հարց են բարձրացնում՝ իսկ մեր ինչի՞ն է պետք մի կառույց, որը ոչ մի հարց չի լուծում։ԵՄ-ին անդամակցելու ձգտումը նման է «Տիտանիկում» հայտնվելու փորձիՄի շարք երկրներ, լինելով ԵՄ-ում, ցնցող տնտեսական անկում են ապրել՝ Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Մերձբալթյան հանրապետությունները (բացառությամբ Էստոնիայի, որտեղ վիճակը քիչ թե շատ կայուն է)։ Այնպես որ հիմա շոգենավի տոմս գնելու փորձը նման է «Տիտանիկում» հայտնվելուն։ Ընդ որում՝ ոչ այն «Տիտանիկի», որը նոր է պատրաստվում դուրս գալ նավահանգստից, այլ այն «Տիտանիկի», որը բախվում է սառցաբեկորին, և որի նվագախումբը նվագում է տախտակամածի վրա, իսկ հարուստ ուղևորները արդեն իրար մեջ բաժանել են փրկամակույկները:Իսկ կոնկրետ այսօրվա իրականության մեջ նման տրամաբանություն պարզապես չկա։ Այժմ զարգանում են աշխարհի բոլորովին այլ տարածաշրջաններ, որոնց հետ կարելի է հարաբերություններ հաստատել, ռացիոնալ և շահավետ ընկերներ լինել: Եթե, օրինակ, Ռուսաստանը դուր չի գալիս, ապա կան բազմաթիվ այլ տարբերակներ։ Այսինքն՝ ընտրությունը պետք է կատարել ոչ թե Եվրոպայի և Ռուսաստանի, այլ նշված բազմաթիվ այլ տարբերակների միջև։ Երկրներն այդպես էլ անում են՝ օգուտ ստանալով բազմաթիվ այլ բարեկամական, դաշնակցային հարաբերություններից։ԱՄՆ-ն խոշոր նախագծեր է իրականացնում, բայց նրա սխալներն էլ են խոշորՔաղաքագետը բացատրում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։ Ամերիկացիներն այժմ ունեն և՛ մարտավարություն, և՛ ռազմավարություն, և՛ կամք՝ իրականացնելու խոշոր նախագծեր և որոշումներ։ Անցած երկու տարիների ընթացքում մենք տեսանք, որ ԱՄՆ-ն նախագծեր է իրականացնում՝ հաշվի առնելով իր արտաքին քաղաքական շահերը։ Բայց նրանց սխալներն էլ են խոշոր ու ճակատագրական։ Իրանի հետ կապված իրավիճակն այդ լրջագույն սխալներից է։Այն շատ վտանգավոր է և մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ ամերիկացիներն իրենց գործողություններով այնպիսի հրդեհ են առաջացրել, որն անգամ ցանկության դեպքում ի վիճակի չեն մարել։ Պարզվեց, որ Իրանը Մերձավոր Արևելքի իրական հեգեմոնն է։ Իրանը քանդեց այն ենթակառուցվածքը, որը Արևմուտքը ստեղծել էր տասնամյակներ շարունակ։ Բայց միևնույնն է` պետք է ընդունել, որ ամերիկացիներն ի վիճակի են իրականացնել իրենց աշխարհաքաղաքական նախագծերը, թեկուզև լուրջ սխալներով։Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը և TRIPP տրանսպորտային միջանցքին, ապա պետք է խոստովանել, որ ամերիկացիները չեն սահմանափակվում միայն բառերով։ Նրանք ի վիճակի են և՛ ձևավորել որևէ նոր գլոբալ լոգիստիկ միջանցք, և՛ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել պատերազմող կողմերին։ Նրանց կարծիքի հետ պետք է հաշվի նստել։ TRIPP նախագիծը, իհարկե, հակադրվում է և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի շահերին, բայց իրականացման դեպքում այն կարող է լավ նեցուկ դառնալ տարածաշրջանի համար։Չի բացառվում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մրցակցություն սկսվի Հարավային Կովկասում ներկայություն ունենալու համարՍակայն պետք է հաշվի առնել նաև ամերիկյան ներքաղաքական միջավայրում տիրող ճգնաժամը, որը կարող է բառացիորեն կաթվածահար անել աշխարհաքաղաքական ասպարեզում ԱՄՆ գործունեությունը։ Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք TRIPP նախագիծը կիրականացվի՞ դեմոկրատների և հանրապետականների դիմակայության պայմաններում։ Իրականում դեմոկրատները դեմ չեն Կովկասում ԱՄՆ-ի ներկայության գաղափարին, նրանք աշխարհաքաղաքական «հեգեմոնիստներ» ու էքսպանսիոնիստներ են։Այո՛, դեմոկրատները բավականին լոյալ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ։ Բայց այս երկու քաղաքական ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների միջև առճակատումը կարող է հանգեցնել Թրամփի բոլոր որոշումների արգելափակմանը, ըստ Կիրեևի, հենց այս քաղաքական ճամբարների միջև առճակատման պատճառով։ Եվ թե ինչպես այդ ամենն ի վերջո կարտացոլվի Հարավային Կովկասում երկարաժամկետ կտրվածքով, այժմ դժվար է ասել։Պետք է հասկանալ, որ Իրանն էլ հանգիստ չի հետևի իր հյուսիսային սահմանների երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին։ Եվրոպացիները դեռ հետևում են Վաշինգտոնի ցուցումներին, բայց եթե ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարաձայնություններն ի վերջո հանգեցնեն հակամարտության, ինչն ամենևին չի բացառվում, ապա մենք արդյունքում չե՞նք տեսնի նրանց մրցակցությունը աշխարհաքաղաքական նախագծերում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքով լոգիստիկ միջանցքի համար։Հետո ոչինչ չեն խոստանա. Դուդչակն ասել է` ինչու է ՀՀ տարածքն այս պահին հետաքրքրում ԱՄՆ–ին
իրանի իսլամական հանրապետություն
ուկրաինա
ամն
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/0e/95825137_98:0:1431:1000_1920x0_80_0_0_efad5f14b39777f5c3fd48555c3d8749.jpg.webp
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_eba6c068ec4170c230c1b70d8278f76d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, ամն, եվրամիություն, հայաստան, հեղինակներ
իրանի իսլամական հանրապետություն, ուկրաինա, ամն, եվրամիություն, հայաստան, հեղինակներ
Վլադիմիր Կիրեևը միանգամայն իրական է համարում այն վտանգավոր հեռանկարը, որ ուկրաինական և իրանական հակամարտությունները կարող են մեկ ամբողջություն դառնալ։
Ե՛վ Ուկրաինան, և՛ Իրանը հավաքական Արևմուտքի հետ կոշտ դիմակայության տարածքներ են, ուստի եվրասիական բոլոր խոշոր խաղացողներին ամենևին չի գոհացնում լոկալ հաշտեցումն առանձին վերցրած որևէ հարթակում, քանի որ այս հակամարտությունները նոր աշխարհակարգի համար ընթացող համաշխարհային պայքարի հետևանք են։
Եվրոպայի տնտեսաքաղաքական ռազմավարությունն աղետալի է
Այսօր մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը սրընթաց կորցնում է իր արդյունաբերական ներուժը, բախվում է միգրանտների ներհոսքի և ամեն գնով փորձում է «թեժ պատերազմ» հրահրել Ռուսաստանի դեմ։ Դեռ ավելին՝ արագորեն առճակատման մեջ է մտնում Իրանի, Հնդկաստանի, ամբողջ աշխարհի հետ։ Արդեն իսկ էքզիստենցիալ դիմակայության մեջ է նույնիսկ իր հեգեմոնի, դաշնակցի ու գործընկերոջ՝ Ամերիկայի հետ։ Քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Sputnik Արմենիայի եթերում այսպես է մեկնաբանում Եվրոպայում կատարվող գործընթացները։
Եվ այս առումով ամբողջ Եվրոպան, որն ընտրել է վտանգավոր տնտեսական և քաղաքական ռազմավարություն, ամենևին էլ գրավիչ չէ։ «Սակայն տասնամյակներ շարունակ այդ տարածաշրջանի ծայրամասում գտնված երկրների՝ ոչ վաղ անցյալում (շուրջ 20-30 տարի առաջ) ձևավորված էլիտաների գիտակցության մեջ, այնուամենայնիվ, արմատացել է ոչ ռացիոնալ մի համոզմունք, թե Եվրոպան մի նախագիծ է, որտեղ լինելը շատ է ցանկալի»,– նշում է փորձագետը։
Հենց այդ պատճառով և՛ Մոլդովան, և՛ Չեռնոգորիան, և՛ Ուկրաինան, և՛ մնացած բոլոր երկրները ամեն գնով փորձում են «տեղավորվել» այդ նախագծում։ Մյուս կողմից կան երկրներ, որոնք ունեն բավական ռացիոնալ և սթափ մոտեցում, օրինակ` Իսլանդիան, որը մերժել է ԵՄ-ին անդամակցելու առաջարկը և հետ կանչել իր հայտը։ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ից: Շվեյցարիան, սկանդինավյան երկրները թեև բարեկամական հարաբերություններ ունեն Եվրամիության հետ, սակայն կտրականապես հրաժարվում են անդամակցել դրա կառույցներին։ Այսօր Եվրոպայում հսկայական թվով քաղաքական ուժեր հարց են բարձրացնում՝ իսկ մեր ինչի՞ն է պետք մի կառույց, որը ոչ մի հարց չի լուծում։
ԵՄ-ին անդամակցելու ձգտումը նման է «Տիտանիկում» հայտնվելու փորձի
Մի շարք երկրներ, լինելով ԵՄ-ում, ցնցող տնտեսական անկում են ապրել՝ Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան, Մերձբալթյան հանրապետությունները (բացառությամբ Էստոնիայի, որտեղ վիճակը քիչ թե շատ կայուն է)։ Այնպես որ հիմա շոգենավի տոմս գնելու փորձը նման է «Տիտանիկում» հայտնվելուն։ Ընդ որում՝ ոչ այն «Տիտանիկի», որը նոր է պատրաստվում դուրս գալ նավահանգստից, այլ այն «Տիտանիկի», որը բախվում է սառցաբեկորին, և որի նվագախումբը նվագում է տախտակամածի վրա, իսկ հարուստ ուղևորները արդեն իրար մեջ բաժանել են փրկամակույկները:
Ու պետք է խոստովանել, որ հիմա Եվրամիությունը բարդ շրջան է ապրում և, ամենայն հավանականությամբ, չի կարողանա դուրս գալ այդ փակուղային իրավիճակից։ Կիրեևը համոզված է, որ նույն Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը կապված է մշակութային ընկալումների՝ հետխորհրդային քաղաքացու մոտ ձևավորված այն համոզմունքների հետ, թե Արևմուտքը մոլորակի արտոնյալ հատվածն է, ուր պետք է գնալ կա՛մ ֆիզիկապես, կա՛մ միանալ նախագծին։
Իսկ կոնկրետ այսօրվա իրականության մեջ նման տրամաբանություն պարզապես չկա։ Այժմ զարգանում են աշխարհի բոլորովին այլ տարածաշրջաններ, որոնց հետ կարելի է հարաբերություններ հաստատել, ռացիոնալ և շահավետ ընկերներ լինել: Եթե, օրինակ, Ռուսաստանը դուր չի գալիս, ապա կան բազմաթիվ այլ տարբերակներ։ Այսինքն՝ ընտրությունը պետք է կատարել ոչ թե Եվրոպայի և Ռուսաստանի, այլ նշված բազմաթիվ այլ տարբերակների միջև։ Երկրներն այդպես էլ անում են՝ օգուտ ստանալով բազմաթիվ այլ բարեկամական, դաշնակցային հարաբերություններից։
ԱՄՆ-ն խոշոր նախագծեր է իրականացնում, բայց նրա սխալներն էլ են խոշոր
Քաղաքագետը բացատրում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում իրավիճակը բոլորովին այլ է։ Ամերիկացիներն այժմ ունեն և՛ մարտավարություն, և՛ ռազմավարություն, և՛ կամք՝ իրականացնելու խոշոր նախագծեր և որոշումներ։ Անցած երկու տարիների ընթացքում մենք տեսանք, որ ԱՄՆ-ն նախագծեր է իրականացնում՝ հաշվի առնելով իր արտաքին քաղաքական շահերը։ Բայց նրանց սխալներն էլ են խոշոր ու ճակատագրական։ Իրանի հետ կապված իրավիճակն այդ լրջագույն սխալներից է։
Այն շատ վտանգավոր է և մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ ամերիկացիներն իրենց գործողություններով այնպիսի հրդեհ են առաջացրել, որն անգամ ցանկության դեպքում ի վիճակի չեն մարել։ Պարզվեց, որ Իրանը Մերձավոր Արևելքի իրական հեգեմոնն է։ Իրանը քանդեց այն ենթակառուցվածքը, որը Արևմուտքը ստեղծել էր տասնամյակներ շարունակ։ Բայց միևնույնն է` պետք է ընդունել, որ ամերիկացիներն ի վիճակի են իրականացնել իրենց աշխարհաքաղաքական նախագծերը, թեկուզև լուրջ սխալներով։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը և TRIPP տրանսպորտային միջանցքին, ապա պետք է խոստովանել, որ ամերիկացիները չեն սահմանափակվում միայն բառերով։ Նրանք ի վիճակի են և՛ ձևավորել որևէ նոր գլոբալ լոգիստիկ միջանցք, և՛ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել պատերազմող կողմերին։ Նրանց կարծիքի հետ պետք է հաշվի նստել։ TRIPP նախագիծը, իհարկե, հակադրվում է և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի շահերին, բայց իրականացման դեպքում այն կարող է լավ նեցուկ դառնալ տարածաշրջանի համար։
Չի բացառվում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մրցակցություն սկսվի Հարավային Կովկասում ներկայություն ունենալու համար
Սակայն պետք է հաշվի առնել նաև ամերիկյան ներքաղաքական միջավայրում տիրող ճգնաժամը, որը կարող է բառացիորեն կաթվածահար անել աշխարհաքաղաքական ասպարեզում ԱՄՆ գործունեությունը։ Եվ այս իրավիճակում հարց է առաջանում՝ արդյոք TRIPP նախագիծը կիրականացվի՞ դեմոկրատների և հանրապետականների դիմակայության պայմաններում։ Իրականում դեմոկրատները դեմ չեն Կովկասում ԱՄՆ-ի ներկայության գաղափարին, նրանք աշխարհաքաղաքական «հեգեմոնիստներ» ու էքսպանսիոնիստներ են։
Այո՛, դեմոկրատները բավականին լոյալ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ։ Բայց այս երկու քաղաքական ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների միջև առճակատումը կարող է հանգեցնել Թրամփի բոլոր որոշումների արգելափակմանը, ըստ Կիրեևի, հենց այս քաղաքական ճամբարների միջև առճակատման պատճառով։ Եվ թե ինչպես այդ ամենն ի վերջո կարտացոլվի Հարավային Կովկասում երկարաժամկետ կտրվածքով, այժմ դժվար է ասել։
Պետք է հասկանալ, որ Իրանն էլ հանգիստ չի հետևի իր հյուսիսային սահմանների երկայնքով տեղի ունեցող իրադարձություններին։ Եվրոպացիները դեռ հետևում են Վաշինգտոնի ցուցումներին, բայց եթե ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարաձայնություններն ի վերջո հանգեցնեն հակամարտության, ինչն ամենևին չի բացառվում, ապա մենք արդյունքում չե՞նք տեսնի նրանց մրցակցությունը աշխարհաքաղաքական նախագծերում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքով լոգիստիկ միջանցքի համար։