Կոշտան բացահայտել է Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրոպան ներկայացնող պատվիրակության կազմը

Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինայի հարցով փորձագիտական բանակցություններում ներգրավված պատվիրակության կազմը։ Դրանում կընդգրկվեն ԵՄ կառույցների և այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչներ։ 

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ընդգծելով, որ ԵՄ առաջնորդները «աջակցում են բանակցություններին»։

Ավելի վաղ «Agence France-Presse» գործակալությունը հայտնել էր, որ պատվիրակության կազմում կլինեն Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Այսինքն՝ նույն կազմը, որին թույլ չէին տվել մասնակցել Աբու Դաբիում կայացած բանակցություններին։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ 

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հարցով քննարկումներին Եվրոպայի մասնակցության հարցը չի բարձրացվել։

Leave a comment