Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 246 հազար բնակիչ ունեցող Իկա քաղաքից 96 կմ հարավ։ Օջախը եղել է 31 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Leave a comment