TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վճարովի բովանդակություն

Ավելի քան 100 ընկերություն և 45,000 գրանցված այցելու՝ աշխարհի 30-ից ավելի երկրից․ TOON EXPO միջազգային ցուցահանդեսն այս տարի արդեն 2-րդ անգամ բացեց իր դռները։ Տարածաշրջանի անշարժ գույքի, կառուցապատման և ներդրումային ոլորտի խոշորագույն հարթակներից մեկի հարկի տակ նոյեմբերի 13-15-ը համախմբվել են Հայաստանի և արտերկրի առաջատար կառուցապատողներ, գործակալություններ, ֆինանսական կառույցներ, ներդրողներ և ոլորտի մասնագետներ։

«TOON EXPO-ն այն հարթակն է, որը ներկայացող բոլոր կողմերի համար ստեղծում է շահավետ պայմաններ, այսինքն՝ մի կողմից բիզնեսն է՝ աքսելերատորի էֆեկտով շատ ավելի արագ հասնում այն արդյունքին, որին պիտի հասներ ամիսների ընթացքում, մյուս կողմից՝ մարդիկ, որոնք պետք է ձեռք բերեին գույքը այս կամ այն գնով, ձեռք են բերում էական մատչելի արժեքով։ Այս տարի նաև կտեսնեք՝ բոլոր խոշոր բանկերը ներկայացված են TOON EXPO-ում, առաջարկում են հիփոթեքային վարկավորման էական ցածր տոկոսներ, ինչպես նաև՝ բոլոր կառուցապատողների մոտ առկա են վճարման շատ տարբեր պայմաններ․ շատ ճկուն են կառուցապատողները»,-նշեց «Big Projects» ընկերության համահիմնադիր, TOON EXPO-ի կազմակերպիչ Դիանա Հարոյանը։

Արդեն 8-րդ անգամ անցկացվող TOON EXPO-ում Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին մասնակից ավելի քան 100 ընկերությունները ներկայացնում են բնակելի և ներդրումային անշարժ գույքի նախագծեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 10 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Կիպրոսից, Վրաստանից, Ինդոնեզիայից, Իսպանիայից և այլ շուկաներից։
«Մարդը պետք է վստահ լինի, որ այսօր կատարելով ներդրում՝ վաղը բնակարան է ունենալու, վստահ պետք է լինի, որ այդ բնակարանն ինքը ստանալու է։ Դա է պատճառը, որ այնպիսի մեխանիզմներ ենք ստեղծում, որ վստահության մակարդակը ոլորտում բարձրանա»,-ցուցահանդեսի բացմանն ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ հավաքել է անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչներին և բնակարան ձեռք բերել ցանկացողներին։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու տարբեր բնակելի նախագծերի, համեմատելու գներն ու առաջարկները, տեղեկանալու ֆինանսավորման հնարավորություններին և ընտրելու իրենց պահանջներին ու ֆինանսական հնարավորություններին համապատասխան տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

 

 

 

Leave a comment