Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման ընթացքը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից:
Կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներին:
Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր: