Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում պնդել է, թե համակարգն իր կողմից ամեն ինչ արել է ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածը բացառելու համար:
«Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», – ասել է Ծովինար Թադևոսյանը:
Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը:
Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Բացի դա, կան հատուկ ընթացակարգեր հատուկ, իրենք էլ ըստ դրա են գործել:
«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Այնուհետև, գնահատումից հետո, եթե անհրաժեշտություն է լինում, բժշկի կամ բուժակի արձագանքից հետո կանչում են շտապօգնություն», ասել է Քրեակատարողական ծառայության պետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: