Արշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավորներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի, «Ջիպ» մակնիշի, Ruichi և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a comment