https://arm.sputniknews.ru/20261113/yntrakan-handznazhvoghvovy-pahanjum-e-chegharkel-spitaki-qp-akan-hamajnqapeti-teknatsutjuny-109321774.html
Ընտրական հանձնաժողովը պահանջում է չեղարկել Սպիտակի ՔՊ-ական համայնքապետի թեկնածությունը
Ընտրական հանձնաժողովը պահանջում է չեղարկել Սպիտակի ՔՊ-ական համայնքապետի թեկնածությունը
Sputnik Արմենիա
Հանձնաժողովն արձանագրել է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ընտրական ցուցակները ներկայացնելուց հետո և նպատակ են ունեցել առավելություն ապահովել մյուս… 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T17:56+0400
2026-11-13T17:56+0400
2026-11-13T17:56+0400
սպիտակ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
թեկնածու
տիմ ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/12/94775720_0:289:1536:1153_1920x0_80_0_0_2b9f1436dca71fa33c795ef8de800017.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Այս մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 13-ի որոշման մեջ։Պատճառը նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններից առաջ մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում ընդգրկված չորս պաշտոնյաների աշխատանքից ազատումն է։Մասնավորապես, Նիկողոսյանը հոկտեմբերի 29–30-ին պաշտոններից ազատել է համայնքապետի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարների՝ Արմեն Պապոյանին, Թամարա Մինասյանին և Արտյոմ Փիլոյանին։Հանձնաժողովն արձանագրել է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ընտրական ցուցակները ներկայացնելուց հետո և նպատակ են ունեցել առավելություն ապահովել մյուս թեկնածուների նկատմամբ։Ըստ հանձնաժողովի՝ Նիկողոսյանի գործողությունները խախտել են ընտրական օրենսդրության պահանջները, կրել շարունակական բնույթ և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։Սպիտակի համայնքապետարանը հերքել է քաղաքական դրդապատճառները՝ պնդելով, որ պաշտոնանկությունները պայմանավորված են եղել բացառապես աշխատանքային և կառավարման հարցերով։Նիկողոսյանի թեկնածությունն այս պահին չեղարկված չէ։ Ընտրատարածքային հանձնաժողովը որոշել է դիմել դատարան, որն էլ պետք է քննի նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը։
սպիտակ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/12/94775720_178:295:1536:1313_1920x0_80_0_0_0bf643f14c8765944185b3ceb053df27.jpg.webp
սպիտակ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու, տիմ ընտրություններ
սպիտակ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու, տիմ ընտրություններ
Հանձնաժողովն արձանագրել է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ընտրական ցուցակները ներկայացնելուց հետո և նպատակ են ունեցել առավելություն ապահովել մյուս թեկնածուների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Այս մասին նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոյեմբերի 13-ի որոշման մեջ։
Պատճառը նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններից առաջ մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում ընդգրկված չորս պաշտոնյաների աշխատանքից ազատումն է։
Մասնավորապես, Նիկողոսյանը հոկտեմբերի 29–30-ին պաշտոններից ազատել է համայնքապետի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարների՝ Արմեն Պապոյանին, Թամարա Մինասյանին և Արտյոմ Փիլոյանին։
Հանձնաժողովն արձանագրել է, որ պաշտոնանկությունները տեղի են ունեցել ընտրական ցուցակները ներկայացնելուց հետո և նպատակ են ունեցել առավելություն ապահովել մյուս թեկնածուների նկատմամբ։
Ըստ հանձնաժողովի՝ Նիկողոսյանի գործողությունները խախտել են ընտրական օրենսդրության պահանջները, կրել շարունակական բնույթ և կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
Սպիտակի համայնքապետարանը հերքել է քաղաքական դրդապատճառները՝ պնդելով, որ պաշտոնանկությունները պայմանավորված են եղել բացառապես աշխատանքային և կառավարման հարցերով։
Նիկողոսյանի թեկնածությունն այս պահին չեղարկված չէ։ Ընտրատարածքային հանձնաժողովը որոշել է դիմել դատարան, որն էլ պետք է քննի նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը։