Պետդումայում պարզաբանել են՝ ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ՀԱՊԿ-ում իր քվեարկության իրավունքը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի քվեարկության իրավունքը կարող է վերականգնվել, եթե երկիրը վերադառնա կազմակերպության աշխատանքներին, մասնակցի հանդիպումների, համաժողովների և խորհրդարանական ֆորումների, ինչպես նաև մասնակցի անդամ երկրների հետ համատեղ զորավարժությունների։
Այս մասին հայտարարություն է արել Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում: