Վարչապետը ցավակցություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
 
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան մասին:

Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում:

Նա հարուստ ստեղծագործական գործունեություն է ծավալել օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարելով պարարվեստի ուսումնարանը՝ նպաստել նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործին: Նորայր Մեհրաբյանի հիմնադրած «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Հայաստանի ինքնատիպ պարախմբերից մեկն է, որը լավագույնս ներկայացնում է նրա ստեղծագործական միտքը:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ պարարվեստի բոլոր երկրպագուներին:

Leave a comment