Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Google-ը Հարավային Կորեայի Samsung ընկերության հետ համատեղ դեկտեմբերին շուկա կհանի արհեստական բանականությամբ աշխատող խելացի ակնոցներ. հայտնում է Google-ը։
Նախնական պատվերներն արդեն մեկնարկել են։ Գնորդները կկարողանան ընտրել շրջանակների 9 մոդելից, որոնց գները կսկսվեն 395 դոլարից։ Ակնոցները կշռելու են մոտ 41 գրամ, իսկ մարտկոցը կապահովի մինչև 9 ժամ աշխատանք։
Gemini արհեստական բանականության միջոցով սարքերը կկարողանան իրական ժամանակում թարգմանել խոսքը, պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին, նվագարկել երաժշտություն և օգնել երթուղիներ կառուցելիս։ Ակնոցները կունենան նաև տեսախցիկ և ձայնային օգնական։ Վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին՝ խանութներում և առցանց։