Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ

ԱՄՆ-ի հավաքականը գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն նշանակվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Անգլիայի 20-ակի չեմպիոնը վճարել է արգենտինացի մասնագետի ու ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև պայմանագրով սահմանված հրաժարագինը:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Պոչետինոն կփոխարինի անգլիացի Մայքլ Քերիկին, որը պաշտոնանկ էր արվել։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է ընդամենը 1 հաղթանակ և 8 միավորով 18-րդ տեղում է։

Մաուրիսիո Պոչետինոն 2024 թվականից է աշխատում ԱՄՆ-ի հավաքականում: Նախկինում 54-ամյա մարզիչը գլխավորել է նաև «Էսպանյոլը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն ու «Չելսին»։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment