2027 թվականի սեպտեմբերի 3-ին Led Zeppelin խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն իր Saving Grace խմբի հետ ելույթ կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 13-ին։
Saving Grace-ը ստեղծվել է 2019 թվականին։ Փլանթից բացի խմբի կազմում են երգչուհի Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, Մեթ Ուորլին (բանջո և լարային գործիքներ) և թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։
Փլանթը մշապես շեշտում է, որ Saving Grace-ը հավասարների միություն է, և ոչ թե իրեն նվագակցող խումբ։
Խմբի երաժշտությունը հիմնականում ակուստիկ է. նրա արմատները ձգվում են դեպի հին ֆոլկ, բլյուզ, ամերիկանա և գոսպելներ։
2025 թվականի սեպտեմբերին, վեց տարվա համատեղ ելույթներից հետո, խումբը թողարկեց իր առաջին ալբոմը, որը Փլանթն անվանում է «կորածի ու գտնվածի երգարան»։
Վերջին տարում խումբը ավելի քան 35 համերգ է տվել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Saving Grace-ը 2026 թվականը կեզրափակի դեկտեմբերին Լոնդոնի Royal Albert Hall-ում կայանալիք երկու համերգով։
Վերջին համերգներին Saving Grace-ը նոր մշակումներով կատարել է Led Zeppelin-ի մի քանի երգ՝ Ramble On, The Rain Song, Friends, Four Sticks և Gallows Pole։