Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից. Վանոն այսօր կդառնար 80 տարեկա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 13-ը Հայաստանի պետական և կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 80 տարեկան։ Վանո Սիրադեղյանի անցած ուղին բուռն ու հակասական էր՝ լի քաղաքական իրադարձություններով, ճակատագրական որոշումներով։

Նա Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր ու ղեկավար անդամներից։ Զբաղեցրել է նորանկախ Հայաստանի առանցքային պետական պաշտոններ․ եղել Գերագույն խորհրդի պատգամավոր, ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր։

Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Վանո Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց։ 1999 թվականի մայիսին նա ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ 2000 թվականի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Դատախազության միջնորդությունը՝ Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ։ Դրանից հետո նա հեռացավ հայրենիքից և այլևս չվերադարձավ։

«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում»․ նրա այս խոսքերը պարզապես գեղեցիկ ձևակերպում չեն, այլ սառը ցնցուղ՝ հայրենիքը իրապես ճանաչելու, զգալու և սիրելու մի ամբողջ փիլիսոփայություն, որ այսքան տարի անց ավելի քան արդիական են դարձել։

Եվ այդպես էլ Հայաստանը մանրամասն սիրել սովորեցնող Վանոն 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում, մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու՝ օտարության մեջ։

Leave a comment