Մոսկվայում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետ Ազարովի մամուլի քարտուղարին պատկանող մեքենան

Նոյեմբերի 13-ի առավոտյան Ռուսաստնաի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Չերտանովո շրջանի Կիրովոգրադսկայա փողոցում պայթել է Toyota մակնիշի ամենագնաց։

Ենթադրվում է, որ պատճառը մեքենայի տակ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքն է եղել։ Ինչպես հայտնել է Shot տելեգրամյան ալիքը, պայթյունի հետևանքով վիրավորվել է մեքենայի սեփականատերն ու վարորդը՝ 72-ամյա լրագրող Սերգեյ Զավորոտնին, ով Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղարն է եղել։

Վարորդը հասցրել է անցնել մոտ 200 մետր, երբ տեղի է ունեցել պայթյունը։ Պայթյունի ուժգնությունից Զավորոտնին նետվել է ճանապարհի երթևեկելի մաս. ականատեսները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա ստացել է բեկորային վնասվածքներ կրծքավանդակի և մեջքի հատվածում, ինչպես նաև ոտքերի ծանր վնասվածքներ։

 

Leave a comment