Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Nvidia-ի նոր ղեկավար պետք է դառնա Apple-ի նախկին գլխավոր տնօրեն Թիմ Քուքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Nvidia Corp.-ի գլխավոր գործադիր տնօրենի և նախագահի պաշտոններից Ջենսեն Հուանի հեռանալուց հետո ընկերությունը կարող է ղեկավարել Apple-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքը։

«Այժմ, երբ Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը, որը հիանալի աշխատանք է կատարել, հրաժարական է տվել, կա միայն մեկ մարդ, որը կարող է զբաղեցնել նրա տեղը՝ Թիմ Քուքը Apple-ից։ Մի լեգենդը կփոխարինի մյուսին», —օրերս ինգշաբթի Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Հուանը հեռացել է ընկերությունից չինական ծագմամբ գործարար Էլիս Հուանի հետ իր հարաբերությունների շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Վերջինս կասկածվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետախուզության օգտին աշխատելու մեջ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա նպատակը առաջադեմ չիպերի՝ Չինաստան մատակարարման արգելքը շրջանցելն էր։

Չորեքշաբթի The New York Times-ը հայտնել է, որ Հուանը ևս մեկ արտամուսնական կապ է ունեցել իր անմիջական ենթակայության տակ գտնվող ղեկավար աշխատակցուհիներից մեկի հետ։ Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը Nvidia-ի փոխնախագահ Քիմբերլի Փաուելի մասին է, որը պատասխանատու էր ընկերության առողջապահության ոլորտի բիզնեսի համար։

Հուանին է պատկանում Nvidia-ի բաժնետոմսերի շուրջ 3.6%-ը, ինչը նրան դարձնում է ընկերության չորրորդ խոշորագույն բաժնետերը։

Թիմ Քուքը Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2011–2026 թվականներին, որից հետո դարձել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

Leave a comment