Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Հարիս Լոիզիդիսի գլխավորությամբ եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված ամենաողբերգական հանցագործություններից մեկն է։ Այն սկսվել է 1915 թվականին օսմանյան իշխանությունների կողմից, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան մեկ միլիոն հայ»,- ասվում է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Կիպրոսի հավաքականը Երևան էր ժամանել Հայաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպման համար: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում նոյեմբերի 12-ին կայացած խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Leave a comment