https://arm.sputniknews.ru/20261113/erevanum-tiv-2-ertughu-trvolejbusi-varvordi-vra-hardzakvats-andzy-hajtnabervel-e-ngn-109305928.html
Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է. ՆԳՆ
Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Միջադեպից առաջ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշան է տվել «Chevrolet»-ի վարորդին, որպեսզի նա մեքենան մի քիչ առաջ շարժի, բայց «Chevrolet»-ի վարորդն այդ քայլը… 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T13:12+0400
2026-11-13T13:12+0400
2026-11-13T13:12+0400
տրոլեյբուս
ավտոմեքենա
վարորդ
միջադեպ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/02/63803943_0:112:1600:1012_1920x0_80_0_0_f06f1f7352b3fdd8261d58f8583709a6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի և «Chevrolet»-ի վարորդների միջև, քաշքշուկ է սկսվել։Դեպքի վերաբերյալ «Էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով դիմացի ավտոմեքենայի վարորդին զգուշացրել է, որ մի քիչ առաջ շարժվի, որպեսզի հետևից եկող մեքենային ճանապարհ տա, որպեսզի մեքենան կարողանա վերադասավորվել դեպի աջ գնացող գծի մեջ։ Ինչ վերաբերում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ թքելուն, Պետրոսյանը նշել է, որ տեսանյութում կինն ասում է, որ թքել է, սակայն ոստիկանները պետք է դեռ պարզեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/02/63803943_123:0:1543:1065_1920x0_80_0_0_f37d2221c61486339c7defbd2b45da6b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տրոլեյբուս, ավտոմեքենա, վարորդ, միջադեպ
տրոլեյբուս, ավտոմեքենա, վարորդ, միջադեպ
Բաժանորդագրվել
Միջադեպից առաջ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշան է տվել «Chevrolet»-ի վարորդին, որպեսզի նա մեքենան մի քիչ առաջ շարժի, բայց «Chevrolet»-ի վարորդն այդ քայլը հիվանդագին է ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Այսօր Երևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը հայտնաբերվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Երևանում միջադեպ է տեղի ունեցել տրոլեյբուսի և «Chevrolet»-ի վարորդների միջև, քաշքշուկ է սկսվել։
«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Դեպքի վերաբերյալ «Էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է, որ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով դիմացի ավտոմեքենայի վարորդին զգուշացրել է, որ մի քիչ առաջ շարժվի, որպեսզի հետևից եկող մեքենային ճանապարհ տա, որպեսզի մեքենան կարողանա վերադասավորվել դեպի աջ գնացող գծի մեջ։
«Դիմացի ավտոմեքենայի վարորդը, հավանաբար, լուսային ազդանշան տալը հիվանդագին է ընդունել և սկսել է վիրավորել տրոլեյբուսի վարորդին, որից հետո արդեն կանգառում, որտեղ տրոլեյբուսը կանգառ է արել, մոտեցել է տրոլեյբուսի վարորդին, և նրանց միջև վեճ է առաջացել։ Տրոյելբուսի ուղևորները, ի պատիվ իրենց, պաշտպանել են տրոլեյբուսի վարորդին և կարողացել են հանդարտեցնել վիճակը։ Միջադեպը շարունակություն չի ունեցել»,–նշել է Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ թքելուն, Պետրոսյանը նշել է, որ տեսանյութում կինն ասում է, որ թքել է, սակայն ոստիկանները պետք է դեռ պարզեն։