Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ըստ որոնց՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։

«Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- «Лента.ру»-ին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նրա խոսքով՝ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր համապատասխան պարտավորությունները։

Leave a comment