ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն Արարատի մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրել է, որ հայտարարվել են Էկոպարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային վարչության համալրման նպատակով մրցույթները՝ ընդգծելով, որ վարչության ամբողջական համալրումն ու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցումը կարևորագույն նշանակություն կունենան մարզում բնապահպանական հսկողության արդյունավետության բարձրացման…