ԱԽ նախկին քարտուղարը հող է նախապատրաստում Փաշինյանի նահանջի համար․ քաղաքական մեկնաբան

https://arm.sputniknews.ru/20261112/akh-nakhkin-qartughary-hvogh-e-nakhapatrastum-pashinjani-nahanji-hamar-qaghaqakan-meknaban-109286897.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/19/33643580_0:0:1420:1065_1920x0_80_0_0_7cfc46f4322851eb90dcce8414753975.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, եվրամիություն, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան

հայաստան, ռուսաստան, եվրամիություն, արմեն գրիգորյան, նիկոլ փաշինյան, հակոբ բադալյան

Բաժանորդագրվել

Հակոբ Բադալյանի կարծիքով` Արմեն Գրիգորյանը պետք է պարզաբանի` ինչու ԵՄ անդամակցության հետ կապված ռիսկերը չէր բարձրաձայնում իր պաշտոնավարման տարիներին։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը կարող է քարոզչական միջավայր ապահովել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արևմտամետ օրակարգից նահանջելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Արմեն Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով հոդվածը լայն քննարկումների և արձագանքների ալիք է բարձրացրել քաղաքական դաշտում: Նա գրել է, որ Եվրամիությանն անդամակցելու գաղափարը գրավիչ է թվում, սակայն պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական։ Ու երբ Հայաստանը շարունակի հետապնդել մի նպատակ, որի իրագործման իրական հնարավորությունները բացակայում են, ապա, ըստ Գրիգորյանի, այդ ճանապարհով արված յուրաքանչյուր նոր քայլ ավելի կխորացնի ՀՀ–ի կախվածությունը Ռուսաստանից։ Գրիգորյանի գնահատմամբ՝ արտաքին քաղաքական կապերի դիվերսիֆիկացումն ավելի արդյունավետ էր ընթանում առանց ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի։

Բադալյանի խոսքով՝ Գրիգորյանի բարձրաձայնած՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման հետ կապված ռիսկերը նորություն չեն ո՛չ նախկին պաշտոնյայի, ո՛չ էլ վարչապետի համար։ Հետևաբար հարցն այն չէ, թե ինչու է Գրիգորյանը հիմա գիտակցել այդ վտանգները, այլ թե ինչ նպատակով է որոշել դրանք հանրայնացնել։

«Տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը տարված է Եվրամիության անդամակցությամբ, իսկ Արմեն Գրիգորյանը պաշտոնը թողնելուց հետո փորձում է նրան դարձի բերելու ուղերձներ հղել։ Կարծում եմ՝ պատճառը բոլորովին այլ է»,– ասաց քաղաքական մեկնաբանը։

Նրա խոսքով` հատկանշական է, որ նման հայտարարություններով հանդես է գալիս հենց արևմտյան շրջանակների հետ ասոցացվող նախկին բարձրաստիճան պաշտոնյան։

Բադալյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Արմեն Գրիգորյանն այժմ աշխատում է արևմտյան խորհրդատվական կառույցում՝ զբաղվելով նաև TRIPP նախագծի հեռանկարների գնահատմամբ։

«Որովհետև մենք տեսնում ենք, որ Գրիգորյանը շատ թափանցիկ թիրախավորում է այն ուժերին, որոնք Եվրամիության անդամակցության գործընթացի մասին օրենքի օրինագիծը նախաձեռնողներն էին: Իսկ մենք գիտենք, որ նրանք ընդգծված արևմտամետ և վառ հակառուսականությամբ աչքի ընկնող ուժեր էին, որոնք նախաձեռնեցին, այդ ստորագրությունները հավաքեցին, և հարցը գնաց խորհրդարան»,– ասաց նա։

Բադալյանի մեկնաբանությամբ՝ Գրիգորյանի փաստարկներից հետևում է, որ մինչև ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի ընդունումը Հայաստանը կարողանում էր Ռուսաստանի հետ հարաբերություններում աստիճանաբար նվազեցնել կախվածությունը, մինչդեռ օրենքի ընդունումից հետո Մոսկվան լրացուցիչ լծակներ է ստացել Երևանի նկատմամբ։

«Այստեղ կարելի է նկատել նաև որոշակի մեղադրանք, որ այդ արևմտամետ ուժերն իրենց նախաձեռնությամբ փաստորեն խաղաքարտ են տվել Ռուսաստանին»,– նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ նման տարաձայնությունները կարող են պայմանավորված լինել ինչպես Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակի անորոշությամբ, այնպես էլ արևմտյան տարբեր շրջանակների միջև մրցակցության խորացմամբ։ Բադալյանը միաժամանակ ընդգծեց, որ նախկին պաշտոնյան պետք է պատասխանի, թե ինչու է ԵՄ անդամակցության գործընթացի հետ կապված ռիսկերի մասին խոսում միայն պաշտոնը թողնելուց հետո։

«Եթե այդ ամենը պատկերացրել է, ապա ինչո՞ւ է լռել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, և եթե հիմա սկսել է խոսել, ապա ի՞նչ է տեղի ունեցել, որ սկսել է խոսել»,– ավելացրեց Գրիգորյանը։

Քաղաքական մեկնաբանը հիշեցրեց, որ նույն մտահոգությունները նախկինում բարձրաձայնել են իշխանության ընդդիմախոսներն ու փորձագետները, սակայն կոշտ քննադատության են արժանացել իշխանական շրջանակների կողմից։

«Ինչո՞ւ է պաշտոնյան հիմա խոսում այն ամենի մասին, ինչը շատ ավելի արժեքավոր կարող էր լինել, եթե բարձրացներ պաշտոնավարման ընթացքում»,– հարցադրում արեց Բադալյանը։

Նա համաձայնեց, որ Գրիգորյանն այժմ փաստացի քննադատում է այն քաղաքականությունը, որի մշակմանն ու իրականացմանը մասնակցել է կամ առնվազն չի առարկել դրա դեմ։ Ինչ վերաբերում է տեսակետին, թե ԱԽ նախկին քարտուղարը փորձում է նախապատրաստել իր վերադարձը ակտիվ քաղաքականություն, Բադալյանը նշեց, որ նման սցենարի նախանշաններ չի տեսնում։

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Leave a comment