Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Նոյեմբերի 11-ին Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ։

Հանդիպման ընթացքում Մասադիկովը ներկայացրել է 2026 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքները, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Վլադիմիր Պուտինն իր հերթին ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է կազմակերպության քարտուղարությանը ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

Leave a comment