Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղում:

Հայաստան. Ալեքսանդր Միշիև, Արտյոմ Բանդիկյան, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Կառլեն Հովհաննիսյան, Նարեկ Գրիգորյան, Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Արթուր Ղարիբյան:

Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:00-ին: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

Leave a comment