«Nvidia» ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել

Բաժանորդագրվել

Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գրաֆիկական պրոցեսորներ մշակող և արտադրող «Nvidia» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են ընկերությունից։

«Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարել է, որ Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել նախագահի, գործադիր տնօրենի և խորհրդի անդամի պաշտոններից, այդ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես», – ասվում է «Nvidia»-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը:

Հոկտեմբերին «The New York Times»-ը գրել էր, որ «Nvidia»-ի ղեկավարը հարաբերությունների մեջ է եղել չինական ծագում ունեցող ձեռնարկատեր Էլիս Հուանի հետ: Վերջինս ավելի վաղ սինգապուրյան «Megaspeed» ընկերության թոփ մենեջերն էր և, ենթադրաբար, կարող էր Ջենսեն Հուանգի մասին տեղեկություններ փոխանցել ՉԺՀ իշխանություններին:

ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել նաև «Nvidia»-ի արտադրության ժամանակակից չիպերը Չինաստան մատակարարելու համար։ Թերթը ենթադրում է, որ Չինաստանի իշխանությունները կարող էին հավաքագրել Էլիս Հուանին՝ այդպիսով փորձելով շրջանցել սահմանափակումները:

Ինքը՝ Հուանգը, էլեկտրոնային փոստով խոստովանել է, որ ռոմանտիկ հարաբերություններ ունի կասկածյալի հետ և ընդգծել է, որ ամբողջովին իր վրա է վերցնում սեփական գործողությունների պատասխանատվությունը։

Leave a comment