ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2026 թ. օգոստոսի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Հայաստան՝ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն. Ծրագրի իրականացման աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։
Ինչու է դա կարևոր. Կենտրոնի ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից ծառայություններ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Սա էականորեն կարագացնի մաքսային գործընթացները, կբարձրացնի սպասարկման որակն ու կապահովի վարչարարության բարձր արդյունավետություն և թափանցիկություն։
Ծրագրի ֆինանսավորման և գործառույթների առանցքային մանրամասները.
-
Ֆինանսական փաթեթի կառուցվածքը (ընդհանուր՝ շուրջ 45.0 մլն եվրո).
-
Վարկային միջոցներ. 39.0 մլն եվրո (տրամադրվելու է 2 տրանշով)։
-
Դրամաշնորհային միջոցներ. 6.0 մլն եվրո։
-
-
Սպասարկման նոր ստանդարտը.
-
Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկումը կկազմակերպվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։
-
-
Ինստիտուցիոնալ ազդեցությունը.
-
Մաքսային հսկողության և վարչարարության թափանցիկության ու կանխատեսելիության ապահովում։
-
Մաքսային ռիսկերի նվազեցում և հսկողության գործընթացների դյուրացում։
-