ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին այլևս պետք չէ Իրանի հետ համաձայնագիրը։
Այս մասին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է Truth Social սոցհարթակում։
«Մեզ Իրանի հետ համաձայնագիր պետք չէ։ Այդ օրերը վաղուց անցել են։ Մենք ունենք նրանց փողերը՝ հարյուր միլիարդավոր դոլարներ, և մենք ունենք նրանց նեղուցը», – գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմն արձագանքել է պատասխան հարվածներով։
Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։
ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։
Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։