Պարեկները ՀՀ տարածքում հայտնաբերել են սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է սահմանված պահանջների խախտմամբ մգեցված դիմային և կողային ապակիներով տրանսպորտային միջոցներ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 198 վարչական իրավախախտման արձանագրություն։
Գերատեսչությունից ընդգծում են, որ տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը ճանապարհային երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից է, իսկ նման իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։