Լավ պարապած ելույթ էր․ Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողի մասին

https://arm.sputniknews.ru/20261112/lav-parapats-elujt-er-tandiljany-valvodja-grigvorjani-spanutjan-mej-meghadrvvoghi-masin-109282521.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/03/0b/86621367_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1ed9d3fefdae33759c2fe7e5ce672397.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, վալոդյա գրիգորյան, մանե թանդիլյան

հայաստան, վալոդյա գրիգորյան, մանե թանդիլյան

Բաժանորդագրվել

Նա համոզված է, որ սպանությունն ունի կատարող, աջակցող, կազմակերպող և հովանավորող։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ելույթը նախապես պատրաստված էր, պարապած և ուղղորդված։ Այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Այսօր կայացած նիստի ընթացքում Հարությունյանը հայտարարեց, թե ոստիկանական բաժնում իրեն ստիպել են, որ ասի, թե ինքն է սպանությունը կատարել։ Նա նաև բարձրաստիճան ոստիկանների անուններ հնչեցրեց։

«Նրան պատրաստել էին, թե տարաբնույթ հարցերին ինչպես պիտի պատասխանի և ուղղորդված սցենարով, ըստ որի ինքը պիտի խուսափի պատժից։ Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց վերաբերյալ՝ Վարդան Վարդանյանի և Արամ Հովհաննիսյանի։ Այդ երկու անձինք ազատվել են աշխատանքից, հետո վերականգնվել, տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Փաստ է, որ այսօր Գևորգ Հարությունյանը մեղադրեց Վարդան Վարդանյանին ապացույցները կեղծելու, իրեն ահաբեկելու, վախեցնելու մեջ»,- ասաց Թանդիլյանը։

Նա ենթադրում է, որ Հարությունյանին ուղղորդել են իր վրա վերցնել մեղքը, ինչը ևս հանցագործություն է։ Իր վրա մեղքը վերցնելով՝ նա նախաքննության առաջին օրերին, ամիսներին խոչընդոտել է իրական հանցագործություն կատարողին հայտնաբերել։

Ըստ նրա՝ հարց է, թե ով է ուղղորդել Հարությունյանին դա անել։

«Հանցագործություն է, որ վերցնես քեզ վրա, հետո նաև մեղադրես այլ անձանց, թե քեզ պարտադրել են և փորձես դրանով խուսափել պատասխանատվությունից։ Սուտ մատնություն կա այստեղ կամ պաշտոնական լիազորությունների չարաշահում, այսինքն՝ հանցագործների մի ամբողջ խումբ է այստեղ աշխատում»,- նշեց Թանդիլյանը։

Նա համոզված է, որ սպանությունն ունի կատարող, աջակցող, կազմակերպող և հովանավորող։

Թանդիլյանը վստահ է, որ սպանության կազմակերպիչների և հովանավորողների շարքում ներկա պաշտոնյաներ կան, և դա է պատճառը, թե ինչու դեռ չի ստացվում ամբողջական բացահայտել այս սպանությունը։

Հիշեցնենք` 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել էր 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվեցին Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վնասվածք ստացավ ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և 2025-ի փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվեց Գևորգ Հարությունյանը, որը խոստովանեց` ինքն է կատարել սպանությունը։

Leave a comment