Ես շատ կցանկանայի ՄԹ-ն կրկին տեսնել Եվրոպայում․ Կալլաս

«Ես շատ կցանկանայի կրկին տեսնել Միացյալ Թագավորությունը Եվրոպայում։ Սակայն Եվրամիությունում դեռևս պահպանվում են բավականին ցավոտ հիշողություններ՝ կապված նրա դուրս գալու հետ»,- ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Դուբլինում։

Ըստ Կալլասի՝ ավելի սերտ կապերի շուրջ բանակցությունները բարդ են լինելու, թեև կողմերը կարող են առաջ շարժվել փոքր քայլերով։

Դիվագետն ընդգծել է, որ միասին՝ ԵՄ-ն և Միացյալ Թագավորությունը զգալիորեն ավելի ուժեղ կլինեն՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտներում։

Leave a comment