Շտապ օգնությունը հասել է ՔԿՀ այն ժամկետում, որում որ կհասներ ազատության մեջ գտնվող քաղաքացիներին․ Գալյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքին, նշելով որ մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են։

«Տվյալ քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ Արսեն Գևորգյանի գանգատից հետո բանտախցին է մոտեցել քրեակատարողական ծառայողը, որը կանչել է բուժսպասարկում իրականացնող անձին, վերջինս էլ խուց մտնելուց հետո շտապօգնություն է կանչել։ Շտապօգնության ծառայության մեքենան քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել կանչից 16 րոպե հետո։

Ես նաև խոսել եմ Առողջապահության նախարարի հետ՝ պարզելու համար, թե տվյալ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշում եղե՞լ է։ Ինձ ասվել է, որ ոչ մի հիվանդության մասին նշում չի եղել։ Այդ իշեմիկ խնդրի հետ կապված՝ տվյալ անձը չի գանգատվել։ Ավելին, դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված նման խնդրի վերաբերյալ որևէ նշում չի կատարվել։ Անձն առողջական որևէ խնդրի վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Նա քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ևս առողջության հետ կապված բողոք չի ունեցել, այսինքն՝ չի նշել որևէ խնդրի մասին։ Ինքնազգացողությունը վատացել է հենց դեպքի օրը, րոպեների ընթացքում նրան է մոտեցել շտապօգնության ծառայությունը»,- ասել է Սրբուհի Գալյանը։

Leave a comment