ՀԱՊԿ-ում շարունակվում են ժամանակակից սպառազինությամբ զինվելու աշխատանքները․ Պուտին

Բաժանորդագրվել

Քննարկված հարցերից գրեթե յուրաքանչյուրի վերաբերյալ լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Հավաքական անվտանգության սպառնալիքներին հակազդելու ՀԱՊԿ երկրների ընդհանուր տրամադրվածության մասին: ՀԱՊԿ գագաթնաժողովում Պուտինը նշել է, որ նեղ ձևաչափով երկխոսության ընթացքում քննարկված հարցերից գրեթե յուրաքանչյուրի վերաբերյալ մասնակիցները լիակատար փոխըմբռնում են ձեռք բերել:Նա քննարկումները համարեց հանգամանալից և արդյունավետ:

«Հաստատվել է Հավաքական անվտանգության սուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ աշխատանքի տրամադրվածությունը»,- ընդլայնված նիստում ասել է Պուտինը:

Ամփոփիչ հռչակագրի նախագիծն արտացոլում է ՀԱՊԿ երկրների միասնական մոտեցումներն աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կազմակերպության երկրները ուշադրություն են դարձնում հավաքական ուժերի և միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության կատարելագործմանը, ժամանակակից սպառազինությամբ հագեցվածությանը:

Նկատելիորեն ակտիվացել է նաև ՀԱՊԿ պետությունների գործընկերությունը կենսաբանական անվտանգության պահպանման և վտանգավոր վարակների տարածմանը հակազդելու ոլորտում: Պուտինը կարծում է, որ համաճարակների դեմ պայքարի համար ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է տեղեկատվության մշտական փոխանակում:

Leave a comment