«Պարոն Եղոյան, շատ դիտարժան են ձեր ելույթները, բայց ձեզ ուզում եմ ասել, որ կրքոտ հռետորի տեղը զբաղեցրած է, և այդ մասով որևէ ակնկալիք և ցանկություն հասնելու այդ տեղին, խնդրում եմ մի ունեցեք»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» նախագծի քննարկաման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Դուք 9 տարի իշխանության եք և այլևս 2018 թվականի պատանին չեք։ Դուք 9 տարի իշխանության եք և պատասխանատվություն եք կրում ձեր վարած քաղաքականության համար։ Եվ եթե 18 թվականաին, 19թ, լավ՝ 20թ․ կրող էիք ձեր ձախողումները արդարացնել, հիմնավորել նախկինում եղած սխալներով, ապա իններորդ տարում լինելով իշխանության՝ մեղմ ասած դա ժավեշտալի է, մարդիկ հոգնել են ձեր արդարացումներից»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ մինչ այդ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն իր խոսքում կրկին անդրադարձել էր նախկին իշխանություններին։