Հույս ունենք, որ ՀՀ-ի հետ ճանապարհների բացումը կարճ ժամանակում իրականություն կդառնա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին COP31-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա նշել է, որ հանդիպումներ է ունեցել հայ գործընկեր նախարարների հետ․ «Մենք անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել ենք թե՛ երկաթուղու կառուցման, թե՛ Ալիջանի ավտոճանապարհային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

Ուրալօղլուն շեշտել է՝  Անկարան սպասում է Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնությանը՝ հավելելով, որ չի կարծում գործընթացը երկար կտևի, եթե փոխադարձ համաձայնություն ձեռք բերվի՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի զգայուն հարցերը․  «Հուսով եմ՝ այն կիրականացվի կարճ ժամանակում, և ճանապարհներն էլ կբացվեն»։

Leave a comment