Ուշակովը նախնական խորհրդակցություններ է անցկացրել Վիտկոֆֆի և Քուշների հետ

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախնական խորհրդակցություններ է անցկացրել ամերիկացի դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ նախքան նրանց հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա հայտնել է «Առաջին ալիքին» Կրեմլի մոտ «Four Seasons» հյուրանոցում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Դեռ ոչինչ վերջնականապես որոշված ​​չէ։ Ռուսաստանի նախագահի հետ հիմնական հանդիպումը դեռ առջևում է»,- ասել է Ուշակովը։

Leave a comment